Վերահսկիչ պալատը խախտումներ է բացահայտել Վանաձորի, Սպիտակի, Իջևանի մանկապարտեզներում
Վարեհսկիչ պալատի պաշտոնական էջում հրապարակվել է 2016 թվականի հաշվետվությունը: Մի քանի քաղաքներում իրականացրած վերահսկողության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Դրանք վերաբերում են վարձավճարների չափին, գնված սննդամթերքի ընդունմանը, ավել հաստիքներին և այլն:
Այսպես, Տավուշի մարզի Իջևան քաղաքի երեք մանկապարտեզներում առկա է 17,25 դրույք հաստիք, որը հակասում է ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանին: ՆՈՒՀ-երում խմբերի խտությունը չի համապատասխանում նույն հրամանի պահանջներին:
Քաղաքի մանկապարտեզնրի մասին հաջորդ խախտումը գնված սննդամթերքի վերաբերյալ է:
«Խախտելով ՀՀ կառավարության 2013թ. 168-Ն որոշման 95-րդ կետի պահանջը` մանկապարտեզները գնված սննդամթերքը ընդունել են առանց հանձման-ընդունման արձանագրության, ինչը անհնար է դարձնում ստուգել մատակարարված ապրանքների քանակն ու ժամկետները»,-ասված է հաշվետվության մեջ:
Վերահսկողության արդյունքներով Իջևանի քաղաքապետարանին ներկայացվել են առաջարկություններ, որոնց համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատություններում հաստիքային միավորները և խմբերի խտությունը պետք է համապատասխանեցնել ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանի պահանջներին, իսկ մնկապարտեզների կողմից գնված սննդամթերքն ընդունել ՀՀ կառավարության 2013թ. 168-Ն որոշման 95-րդ կետի պահանջներին համապատասխան:
Մանակապարտեզների հետ կապված խախտումներ վերահսկիչ պալատն արձանագրել է նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքում: Նշվում է, որ թիվ 2 ՆՈՒՀ-ում առկա են ավելի պահված հաստիքներ հաստատված դրույքաչափերով՝ մանկավարժ խմբավարի 1 հաստիք, խոհարարի 1 հաստիք, հավաքարարի 0,5 դրույք, սոցիոլոգ մանկավարժի 0,5 դրույք, որը հակասում է ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանին: ՆՈՒՀ-երում խմբերի խտությունը չի համապատասխանում նույն հրամանի պահանջներին:
Բացի այդ, պալատում այն կարծիքին են, որ ՆՈՒՀ ղեկավարությունը մրցույթների մասնակիցների գնային առաջարկների նկատմամբ միասնականություն ցուցաբերելու դեպքում կարող էին տնտեսել միջոցները: Մանակապարտեզների գործունեության հետ կապված խախտումների առատությամբ աչքի է ընկնում Լոռու մարզկենտրոնը:
Ըստ Վերահսկիչ պալատի բացահայտումների, Վանաձոր քաղաքային համայնքի ավագանու որոշումով ՆՈՒՀ ծնողական վարձավճարը տատանվում է 3000-6000 դրամ, այդ դեպքում, երբ իրար հարևանությամբ գործող երկու ՆՈՒՀ-երում ամսական վարձավճարի տարբերությունը մեկ երեխայի մասով կազմում է 500-ից 3000 դրամ, համապատասխանաբար տարբերությամբ էլ գնվում է սնունդը:
Բացի այդ, թվով 11 ՆՈՒՀ-երում առկա է փոխտնօրենի հաստիք, ինչը հակասում է ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանին:
Այստեղ էլ նշվում է, որ ՆՈՒՀ ղեկավարությունը մրցույթների մասնակիցների գնային առաջարկների նկատմամբ միասնականություն ցուցաբերելու դեպքում կարող էին տնտեսել միջոցները:
Քաղաքապետարանին պալատն առաջարկել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել միևնույն ծնողական վարձավճարներ, իսկ ամենօրյա օգտագործման սննդամթերքի գնումը կազմակերպել կենտրոնացված կարգով՝ միասնական մրցույթով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան