Տնտեսություն 17:30 07/06/2017 Հայաստան

«Սեզոնային» փողեր

Վերջերս մամուլում տարբեր գնահատականներ են հնչում ՀՀ օտարերկրյա ներդրումների մասին: Որոշ աղբյուրներ պնդում են, որ դրանք նվազել են, այլ փորձագետներ դրա հակառակն են նշում: Եկեք անդրադառնանք այդ տվյալներին ոչ այնքան մակերեսորեն.

Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են ՀՀ ԱՎԾ կողմից:

Մասնավորապես, ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-ապրիլին» պարբերականում հրապարակվել են ցուցանիշներ, համաձայն որոնց 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ իրական հատվածում (ոչ ֆինանսական կազմակերպություններ և տնային տնտեսություններ) օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական և կազմել շուրջ -7,5 մլրդ ՀՀ դրամ կամ 15,5 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարի՝ դրական 1,7 մլրդ ՀՀ դրամ կամ 3,5 մլն դոլար): Նշենք, որ այս թվերը վերաբերում են բացառապես ՀՀ իրական հատվածի սուբյեկտների պարտավորություններում ոչ ռեզիդենտների բոլոր տեսակի ներդրումների՝ ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումների (վարկեր, այլ կրեդիտորական պարտավորություններ) գծով զուտ ներհոսքին: Ընդ որում, զուտ ներհոսքն իրենից ներկայացնում է նոր ներգրավված նեդրումների ստացումների և նախկինում ներգրավված միջոցների մարումների տարբերություն: 2017թ. առաջին եռամսյակում զուտ ներհոսքի բացասական մեծությունը նշանակում է, որ ընթացիկ եռամսյակում նախկինում ներգրավված ներդրումների (այդ թվում վարկերի/փոխառությունների) մարման ծավալները ավելի մեծ են եղել, քան նոր ներգրավված ներդրումների ծավալները:

Այժմ՝  ներգրավված ներդրումների մարման ծավալների ավելի մեծ լինելն արդյո՞ք խոսում է դրական միտումի առկայության մասին, կամ դա, կարծես նշանակում է, որ գումարներ ներհոսե՞լ, ոչ թե արտահոսե՞լ են մեր երկրից…
Այսպես ներկայացնեմ. ուղղակի նեդրրումները (զուտ) նույն ժամանակահատվածում կազմել են դրական ցուցանիշ` 20 մլրդ ՀՀ դրամ կամ 46 մլն ԱՄՆ դոլար, որոնք աճել են նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ (դրական 15,0 մլրդ ՀՀ դրամի կամ 30,7 մլն ԱՄՆ դոլար): Հետևապես, շուրջ 27 մլրդ դրամի չափով տեղի է ունեցել բացասական զուտ ներհոսք պորտֆելային և այլ ներդրումների մասով:

Նշենք նաև, որ օտարերկրյա ներդրումների մասով զուտ բացասական է ներհոսքը նշանակում է ՀՀ իրական հատվածի (ոչ ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների) արտաքին պարտքի նվազում:
Ավելացնենք, որ սույն թվերը չեն վերաբերում ՀՀ իրական հատվածի սուբյեկտների` արտասահմանում ձեռքբերված կամ վաճառված ակտիվներին: Այսպիսով, օտարերկրյա ներդրումների մասով զուտ բացասական ներհոսքը չի կարող մեկնաբանվել որպես կապիտալի արտահոսք:
Ինչ վերաբերում է արտերկրից ՀՀ փոխանցվող գումարներին. Մի քանի ամիս առաջ արված կանխատեսումների լավատեսությանն այսօր, կարծես, փոխարինելու է գալիս որոշակի տագնապալի ակնկալիքներ, որ այդ փոխանցումները գնալով նվազելու են.

Անդրադառնամ նաև այս պատկերին:

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է տվյալներ ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումների` ներհոսքի և արտահոսքի վերաբերյալ: Ընդ որում, արտահոսքն իրենից ներկայացնում է ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից դուրս կատարված փոխանցումները, այդ թվում` հաշվից հաշիվ իրականացված փոխանցումները, ընթացիկ կարիքների բավարարման համար անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները, ՀՀ-ում աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, անշարժ գույքի ձեռք բերման, ներմուծման դիմաց վճարները, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները և այլն: 
Նշենք, որ վերոնշյալ փոխանցումները չպետք է նույնականացվեն անձնական փոխանցումների կամ տրանսֆերտների հետ, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է ՀՀ վճարային հաշվեկշռում:

2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 86 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց անունով արտասահմանից ստացվել են ավելի շատ միջոցներ` 109 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումարի չափով:

Փաստորեն, փոխանցումների տեսակների տարբերակումը ևս պետք է հաշվի առնել այդ գնահատականները կազմելիս: Կամ, ասենք, որոշակի սեզոնայնություն:
Նշեմ նաև, որ ընթացիկ տարվա փոխանցումների միտումների վերաբերյալ առավել ճշգրիտ դատողություններ անելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել կուտակային ցուցանիշները:

Այսպես, 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 270 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար, որը աճել է նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 9.5%-ով: Իսկ ֆիզիկական անձանց անունով արտասահմանից ստացվել է 422 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար, որը զգալիորեն գերազանցել է դեպի դուրս փոխանցված գումարներին և աճել է նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 11.8%-ով: Արդյունքում, ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 152.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար և աճել նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 16.2%-ով:

Հատկանշական է նաև, որ արտերկիր կատարվող փոխանցումները չունեն հստակ ընդգծված սեզանայնություն կամ այլ օրինաչափություններ տարվա ընթացքում: Հետևապես, դրանք կարող են կտրուկ տարբերվել տարվա ամիսների ընթացքում` պայմանավորված հիմնականում մեկ կամ մի քանի համեմատաբար մեծ փոխանցումներով: Օրինակ, 2016 թ. սեպտեմբերին դրանք աճել են 28%-ով, իսկ 2015 թ. օգոստոսին` նվազել 33%-ով նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ համապատասխանաբար:

Ավելացնեմ, որ արտահոսքի աճը կարող է նաև վկայել ֆիզիկական անձանց կողմից ներմուծման ծավալների մեծացման, այսինքն` մասնավոր սպառման և ներդրումների տեսքով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքի մասին:

Վերլուծությունը՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}