Էյնշթեյնի նամակներն աճուրդում վաճառել են 200 հազար դոլարով
Գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որտեղ առկա են բանաձևեր, Աստծո և քաղաքականության մասին դատողություններ, Իսրայելում՝ աճուրդում վաճառվել են շուրջ 210 հազար դոլարով՝ գերազանցելով աճուրդի կազմակերպիչների սպասելիքները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Վեց օրիգինալ մեքենագիր ուղերձներ՝ մեծն գիտնականի ստորագրությամբ, լրացումներով և ուղղումներով, գրվել են 1950-ականների սկիզբներին և հասցեագրված են եղել Էյնշթեյնի գործընկերներին՝ Դևիդ Բոմին և Մաքս Բորնին։
Երուսաղեմի Winners աճուրդի տունը նախատեսում էր դրանց դիմաց ստանալ 33-ից 49 հազար դոլար, սակայն միայն Բոմին հղված Էյնշթեյնի նամակի համար անհայտ գնորդը 84 հազար դոլար է վճարել։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ