Նաիրա Զոհրաբյան. Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի
«Որտե՞ղ է երաշխիքը, որ կառավարության ծրագրով ներկայացված թվերն ուղղակիորեն չեն մնալու թղղթի վրա, ինչպես մնացել են նախորդ տարիներին այս ու այլ ամբիոններից հայտարարված թվերը»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:
Նա ուշադրություն հրավիրեց պետական պարտքի չափին, ասաց, որ այն հատել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը՝ հասնելով 6.2 մլրդի:
«Պետք է արձանգրենք, որ այն խիստ ռիսկային է»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ կառավարությունը ժամանակ ուներ դրական արդյունքներ արձանագրելու ու դրանք ԱԺ-ում ներկայացնելու համար:
«Հարգարժան կառավարություն, մեր երկրում ներդրումներ կատարելուն խանգարում են, որ ներդրողներից ուզում են ատկատ, ուզում են փայ մտնել: Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսինգ են կիրառում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն համաձայնվում առաջնորդվել խաղի այդ կանոններով»,-ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ վարչապետի խոսքերը գոլ խփելու մասին, ասաց, որ մինչ այս պահը գոլ չեն տեսել:
«Գոլ մենք չենք տեսել: Մենք տեսել ենք ինքնագոլեր սեփական դարպասը: Ես կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է դեմ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
- Սամվել Կարապետյան. Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ