Դավիթ Լոքյան. Նախատեսվում է մինչև 2025 թվականը Երևանից դուրս ապահովել մինչև 60 հազար աշխատատեղ
Հայաստանի բնակավայրերում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն խիստ տարբեր է, ինչը ևս խոսում է տարածքային անհամաչափ զարգացման մասին: ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Եթե Շիրակի մարզում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 800 հազար դրամի սահմաններում, Տավուշի մարզում՝ 820 հազար դրամի սահմաններում, Երևան քաղաքում այն գերազանցում է 2 մլն 600 հազարը»,-թվեր հրապարակեց նախարարը:
Լոքյանի ներկայացմամբ, սա ցույց է տալիս, որ մեր բնակչության մի լուրջ հատված գործում է այնպիսի պայմաններում, որտեղ ապրելու, գործելու, տնտեսությունը զարգացնելու պայմանները խիստ ճնշված են:
«Մեր թիվ մեկ նպատակն է դարձել երկրում համաչափության ապահովումը»,-ասաց Լոքյանը, նշելով, որ առաջին քյալերը կատարված են, ռազմավարությունները պատրաստ են, չափորոշիչները՝ հստակ:
Ըստ այդմ, նախատեսվում է մինչև 2025 թվականը Երևանից դուրս Հայաստանի բնակավայրերում ապահովել մինչև 60 հազար աշխատատեղ, գործող ձեռնարկությունների թվի 10 տոկոսով ավելացում:
«Եվ որ առավել կարևոր է, 2025 թվականին երկրում չունենալ այնպիսի տարածք, որտեղ ՀՆԱ-ն պակաս կլինի Հանրապետության միջին՝ 70 տոկոսից»,-ասաց նա, ավելացնելով, որ մարզերում տնտեսական աճի ու ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդիկան էլ ԵՄ օժանդակությամբ հստակեցվել է ու գործում է:
Նախարարի ելույթի մանրամասները տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ