Ազատության հրապարակում շեփորահարներն են
Ազատության հրապարակում մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբի ու բրիտանական բանակի շեփորահարները բացօթյա համատեղ համերգը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ավելի վաղ հայտնել էին, որ համերգը կազմակերպվել է ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, այլ պաշտոնատար անձինք:
Զինվորական նվագախմբերից բացի համերգին կմասնակցի նաև «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը: Համերգը բաց է հանրության համար:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Առաջին անգամ նրանք Հայաստանում համերգներով հանդես եկան 2015թ. սեպտեմբերին՝ արժանանալով հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հիացմունքին։
Տեսանյութը՝ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ