Երևանի պատմական շենքերը կունենան գովազդային անձնագրեր
Արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել Երևանի շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում` հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման և երկհերթ ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ, սահմանվել է հսկողություն և սահմանափակվել է հրավառությունների թույլտվությունների տրամադրումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և ամենօրյա խստացված հսկողությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք-ի հաղթանակից հետո Երևանում որևէ պատմամշակութային հուշարձան որևէ ոտնձգության չի ենթարկվի. Ն.Փաշինյան
- Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը չկա ու... չկա
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար
- 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ մայրաքաղաքում
- Քաղաքապետարանը չի պատրաստվում ապամոնտաժել Կարապի լճի մեջ գտնվող գովազդային սյունը
- Ստորագրահավաք. Ապամոնտաժե'ք Կարապի լճի մեջ տեղադրված գովազդային սյունը
- Գովազդային վահակներից երբեմն այնպիսի պատկերացում ես ստանում, որ հայերի մոտ երևակայությունը բացակայում է. փորձագետ
- Գովազդային ցուցանակ՝ Չարենցի «գլխին» (լուսանկար)
- Հյուսիս-հարավի Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտում են գովազդային վահանակները