Հեռացողի նմա՞ն եմ. ՊԵԿ նախագահ
«Հեռացողի նմա՞ն եմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորները Կարեն Կարապետյանի կառավարությունը հեռացող որակեցին և արդյոք 2018թ.-ից հետո ինքը մնալու է ՊԵԿ նախագահի պաշտոնում:
Վարդան Հարությունյանի խոսքերով՝ ինքը կլինի այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի իր թիմը:
«Եթե նպատակարհարմար չեն գտնի, չեմ լինի: Ո՞վ է ասում, որ պաշտոնը հավերժ է, կամ ո՞վ է ասում, որ ես կառչած եմ էդ պաշտոնից: Ընդհանրապես կառչած չեմ»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանը հարյուր տոկոսով բաց է, ով ինչ ցանկանա, կարող է ներկրել. Վարդան Հարությունյան
- ՊԵԿ նախագահն իր ունեցվածքի, խոշոր ընկերություններում ստուգումների մասին
- «Եթե ունեք ինֆորմացիա՝ տրամադրեք». ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց