«Կուտակային համակարգի ներդրումը երկարաժամկետ խնդրի լուծում ապահովելու տեսանկյունից այլընտրանք չունի»
Նախորդ տարի 3470 տարեց ստացել է ավանդի դիմաց փոխհատուցում: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:
«Նշեցիք, որ 8000 մարդ ստացել է ավանդների փոխհատուցում, քանի՞սն են տարիքային ցենզով ստացել, որովհետև ինձ վերջերս դիմել են 90- անց քաղաքացիներ, որ 2016 թվականից պատրաստել են թղթերի փաթեթը, իրենց խնդրել են 1,5 տարի սպասել, վախենում են, որ չեն ապրի այդքան: Ինչո՞ւ է երկարաձգվում այս մարդկանց փոխհատուցումը»,- հարցրեց պատգամավորը:
Ա. Ասատրյանը նշեց, որ միջոցները, որոնք հատկացվում են պետբյուջեից, երեք ուղղությամբ են բաշխված՝ 50 տոկոսը ծախսվում է յուրաքանչյուր ամիս տարեցներին տրամադրվող ավանդերի համար, 40 տոկոսը՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչների, 10 տոկոսը՝ ազատամարտիկների:
«Մեր գնահատականով, մինչև տարեվերջ, ըստ էության, կունենանք մի վիճակ, որ ներկայումս հաշվառված բոլոր անձիք իրենց ավանդի դիմաց փոխհատուցումները կստանան, և հնարավորություն կունենանք ծրագրի շարունակականությունն ապահովել այնպես, որպեսզի մեր քաղաքացիներն այդքան երկար ժամանակ սպասելու խնդրից զերծ մնան»,- ասաց Ա. Ասատրյանը:
Գ. Գորգիսյանի հաջորդ հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Նախարարն ասաց. «Եթե չեմ սխալվում, 60 միլիարդ դրամից ավելի միջոցներ են այսօր կառավարվում ակտիվները կառավարող ընկերությունների կողմից: Մինչև հիմա ի՞նչ արդյունքներ են տվել: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե մենք այսօր գործ ունենք նաև տոկոսադրույքի որոշակի իջեցման, որոշակիորեն մատչելիության հետ, այդ միջոցներն են նաև իրենց ազդեցություն ունեցել, դրանք երկար փողեր են, որոնք առաջանում են: Կուտակային համակարգի ներդրումը երկարաժամկետ խնդրի լուծում ապահովելու տեսանկյունից այլընտրանք չունի: Այդտեղ ես երկրորդ կարծիք չունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են. «ՆՈՐՔ»
- «Նորք». Ի՞նչ անել, եթե ավելի շատ կուտակային հատկացում եք կատարել, քան պահանջվում է
- Օրենսդրական փաթեթ՝ուղղված կենսաթոշակային կուտակային բաղադրիչի կառավարման բարելավմանը
- Ավանդների դիմաց փոխհատուցում՝ մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց.
- Երկարաձգվել է կուտակային համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը
- Կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանում միացել է ավելի քան 140 հազար վարձու աշխատող
- Ժառանգները կարող են ստանալ ծնողների կուտակային խնայողությունները
- Ավանդները ժառանգներին չեն փոխհատուցի. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՕԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությանը
- Սոցնախարարության գրավոր դիմումների գերկշռող մասը ավանդների փոխհատուցման վերաբերյալ է
- Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով
- Առաջիկա երեք տարիների համար կհստակեցվեն խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց