Հասարակություն 17:17 20/07/2017 Հայաստան

Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը. Գնդապետ Գրիգորի Սահակյան

ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը ներկայացրել է հարցազրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:

«Հայ զինվոր» -Պարոն գնդապետ, զրույցն ուզում եմ սկսել ամենից շատ քննարկվող հարցով՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմանին: Հրետանային զենքերի կռի՞վ է:

Գրիգորի Սահակյան-Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում:  Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե  հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի  գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը: Հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություններում կամ մեր համապատասխան ուժերի կենտրոնացման տեղամասերում միջադեպերը լոկալ են: Կարծում եմ՝ հակառակորդի սադրանքներն ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան մարտավարական բնագծում որեւէ հաջողություն գրանցելու:

«Հայ զինվոր»-Հուլիսի 4-ին Ադրբեջանը ՏՌ-107 կայանքից հրթիռակոծեց Արցախի դիրքերը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվեց, որ հակառակորդը  այդ զինատեսակը վերջին անգամ օգտագործել էր քառօրյա պատերազմի ժամանակ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Գրիգորի Սահակյան-Ես այդ կայանքը բնորոշում եմ որպես «խուլիգանական զենք»: Ինչո՞ւ:  Այն հիմնականում կիրառում են ոչ կանոնավոր բանակները: Հրթիռի տրամագիծը 107 մմ է, խոցման հեռահարությունը՝ 11 կիլոմետր, ճշգրտությունը ցածր է: Շարժունակ է՝ հակառակորդը հիմնականում տեղադրում է մեքենաների թափքում: Այն ավելի հոգեբանական ներազդեցության գործիք է:  Մեր ինժեներական կառույցները թույլ են տալիս պաշտպանվելու այդ զենքից: Անհրաժեշտ է միայն ժամանակին կազմակերպել անձնակազմի պաշտպանությունը, հետախուզում իրականացնել եւ ոչնչացնել կրակակետը: Կարող ենք մարտական հերթապահությունում ընդգրկված միջոցներով շարքից հանել ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքները, ինչն էլ արվել է:

«Հայ զինվոր»- Ի դեպ, ադրբեջանական մամուլը վայնասուն  էր բարձրացրել, թե  խաղաղ բնակավայրի վրա ենք կրակել:

Գրիգորի Սահակյան-Հակառակորդն ընտրել է ստոր մարտավարություն. կարծես միտումնավոր՝ կրակակետերը տեղակայում է հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում: Ճնշելով դրանք՝ չի բացառվում, որ արկերից մեկը վնասի նաեւ տները: Դիտարկենք սովորական արկի տեխնիկական տվյալները. ցանկացած բեկոր մոտ 200 մետր հարվածի շառավիղ ունի: Իսկ հակառակորդը կրակային  միջոցը տեղակայում է բնակելի տեղամասից 80 մետր հեռավորության վրա: Եթե անգամ գերճշգրիտ գործենք, վնասելու հավանականությունը մեծ է: Այսինքն՝ ադրբեջանական բանակն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անխուսափելիորեն հարվածի տակ են դնում սեփական բնակչությանը: Մենք ոչ մի պասիվ զենքի վրա կրակ չենք բացում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճնշել կամ ոչնչացնել ցանկացած ակտիվ կրակակետ: Արցախի պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում միայն, երբ հակառակորդին արժանի հակահարված ենք տալիս: Կտրուկ գործողությունները շատ ավելի արդյունավետ  են, քան սաստող կոչերը:

«Հայ զինվոր»-Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ–ն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի  արդիականացված հրթիռներ: Հակազդման  ի՞նչ միջոցներ ունենք:

Գրիգորի Սահակյան-Նախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից  իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:

«Հայ զինվոր»-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն  ունի հակահրթիռային զենք, որն  ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:

Գրիգորի Սահակյան-Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:

«Հայ զինվոր»-Պարոն հրամանատար, նաև մեր համալրումներից  խոսենք: Հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ ենք ձեռք բերել ապրիլից հետո:

Գրիգորի Սահակյան-Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները, իսկ մեր քաղաքական ղեկավարությանն ու բանակի  հրամանատարությանը՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու: Ես կիլոմետրերը չեմ նշի, միայն ասեմ, որ խոսքը ստրատեգիական խորությունների մասին է: Ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա համալրվել ենք գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով, որոնք բազմապատկել են մեր՝ մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Չբացելով փակագծերը՝ ավելացնեմ, որ տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ,  խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:

«Հայ զինվոր»-Պակաս կարևոր չէ կրակակետերի ապահովությունը: Ապահով դիրքից կրակ վարողը շահում է, քանի որ իր գործողություններում ավելի ազատ է:

Գրիգորի Սահակյան-Բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում էին  հրետանային կրակակետերի, դիտակետերի ամրաշինական աշխատանքները: Միջոցներ են ձեռնարկվել, և  կարճ ժամկետում բացերը վերացվել են: Ամրապնդվել են հրետանային ստորաբաժանումների համար նախատեսված ամրաշինական կառույցները: Կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր: Մեր պաշտպանությունը հիմա բազմաշերտ է: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք մեր  կենսունակության աստիճանը: Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը:

«Հայ զինվոր»--Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}