Microsoft –ը որոշել է հրաժարվել Paint-ից
Microsoft կորպորացիան հայտարարել է, որ Paint գրաֆիկական խմբագիրը հնացած է ճանաչվել, հետևաբար կանհետանա Windows-ի հաջորդ տարբերակներից, գրում է «Վզգլյադ.ռու»-ն։
Windows 10-ի համար Microsoft-ի հաջորդ թարմացումը, որը կոչվում է Autodesk Autumn Creators Update, նորարարություններ կբերի։ Դրանցից մեկը կլինի Microsoft Paint-ից օպրացիոն համակարգի հրաժարումը։
Գրաֆիկական այդ խմբագրական գործիքը հայտնվել էր Windows 1.0-ի առաջին տարբերակում՝ 1985 թվականին։
Ապրիլին Windows 10 Creators Update-ի թողարկմամբ Microsoft-ւը նրկայացրել է նոր Paint 3D –ն։ Նշվում է, որ նոր ծրագիրը հին Paint-ի թարմացումը չէ, այլ բոլորովին ուրիշ արտադրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց