Ելքի թույլտվություն կարելի է ստանալ սահմանային անցման կետում. Բիչախչյան
«Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա նաև իրազեկում է, որ ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում բացի յուրաքանչյուր տարվա համար է 1.000- ական դրամ պետտուրք վճարելու, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ, անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի:
«Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ»,- տեղեկացնում է Մ. Բիչախչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
- Բիչախչյան. Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու համար քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության
- Բիչախչյան. Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն
- Անձնագրի վավերականության ժամկետի համար 16-18 տարեկանները կարող են դիմել առանց ծնողի համաձայնության