Քաղաքական 11:20 17/08/2017 Տարածաշրջան

Ադրբեջանական փաստաթուղթ Ապրիլյանում ադրբեջանական կորուստների մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Voskanapat.info-ում գրում է.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են պատմել հասարակությանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի և այլնի մասին։ Բայց ու՞մ են պատմում։ Մի ժողովրդի, որը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, ամեն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարենային ճգնաժամի գրեթե անհաղթահարելի հետևանքների դեմ և որը ընդամենը մեկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ է ունեցել, բայց որևէ հաջողություն չի տեսել։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ կախված մարդու տանը պարանից չեն խոսում։ Դարերից եկած այս ճշմարտությունն ամբողջությամբ արհամարհվում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը օր օրի ավելի է խորացնում հասարակության և իշխանության հարաբերություններում առաջացած անվստահությունը։

Մյուս կողմից էլ խնդիրներ են առաջացել հենց իշխանության ներսում, որի արմատները հասել են անգամ Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների հիմքերին։ Վերջին ամիսներին ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղված է բանակի ներքին տարաձայնությունները բացահայտող լուրերով, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև ընթացող հակամարտության մասին հրապարակումներով, հատուկ ծառայությունների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկություններով և այլն։ Այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի երկու ամենաազդեցիկ կենտրոնների՝ Փաշաևների կլանի և նախիջևանյան թևի, միջև սկիզբ առած մրցակցությունը, որի պատճառով Իլհամ Ալիևը ստիպված եղավ գնալ քաղաքական վերադասավորումների և ազդեցության գոտիները վերաբաշխելու անհեռանկար և ընդամենը այսօրեական խնդիրները լուծելու ճանապարհով։

Ինչևէ, այս ամենը Ադրբեջանի այսօրվա իրականությունն է, որը, ի հակառակ Ալիևի հռետորաբանության, միանգամայն այլ լուծումներ է պահանջում այդ պետության ղեկավարությունից։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, այլև Ադրբեջանի առջև ծառացած մնացած բոլոր խնդիրներին։ Բայց, առաջին հերթին ղարաբաղյան հարցին։ Եվ հենց այստեղ է, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում։ Եթե ուշադիր հետևենք ներադրբեջանական դիսկուրսին, ապա կարելի կլինի նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու և պարտությունն ընդունելու լավ քողարկված պահանջ կա։ Ադրբեջանցիներն այլևս չեն ուզում լսել Ալիևի և նրա թիմակիցների խրոխտ ճառերը։ Գոնե թե այն պահերին, երբ հողին են հանձնվում իրենց տասնյակ զինվորների աճյուններ։ Եվ դա լավ երևում է թե՛ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, թե՛ մամուլի անկումային տրամադրություններից և թե՛ այն մարդկանց խոսքերից, ովքեր ապրում են Ադրբեջանից դուրս և որևե կերպ սահմանափակված չեն իրենց խոսքում։

Այդպիսի մի գործիչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է։ Վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Բավական հետաքրքիր վերլուծություն է, որի մի հատվածը կցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին։

Ահա ներկայացված հատվածի համառոտ թարգմանությունը՝

«Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը - խմբ.)։

Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռուսաստանի խնդրանքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են՝ հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և Հայաստանին, և Ադրբեջանին։

Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։ 2 օր անց՝ գլխավոր շտաբի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի ԳՇ պետի հետ, որ դադարեցնեն գործողությունները։ 2 օր անց։ Միգուցե պաշտպանության նախարարն ու Ալիևը հիշողության հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռվից ուշադիր հետևում էի այդ գործողություններին։ 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերյալ, սակայն կրակոցները մեկ ամիս շարունակվել են։ Որը ավարտվել է մայիսի սկզբներին։ Տեղի էին ունենում դիրքային մարտեր։ Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչությանը, առաջնագծում տեղակայված գյուղերն ամբողջովին ավերակի էին վերածել։ Ինչպես հիշում եք, հարյուրավոր տներ են քանդվել։ Տասնյակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել։ Պայմանագրի կնքումից հետո տասնյակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհված զինվորների քանակը գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածության եք դուք եկել։ Ե՞րբ պիտի հրադադարը տեղի ունենար 2 օր անց, թե մեկ ամիս։ Եթե դուք համաձայնության եք գալիս ապրիլինի, ինչու՞ են կրակոցները շարունակվում մինչ մայիսի 7։ Թե՞ դուք կարծում եք՝ բոլորը ձեզ պես հիմար են և ուղեղի հետ խնդիրներ ունեն։ Նորից եմ ասում՝ այդպիսի կորուստներից հետո, առանց ամաչելու դուրս եք գալիս և ազգին այդ եք հայտարարում։ Ուրեմն մինչև վերջ բացատրություն տվեք։ Ինչու՞ է մեկ ամիս շարունակվել։ Այդ ընթացքում են այդքան զոհեր և ավերածություններ եղել։ Բացատրելու՞ եք, թե ոչ։ Շատ հայասըզ մարդիկ եք։ Եթե դուք գիտեիք, որ 2 օրից պիտի դադարեցվեր, հետ էիք քաշվելու, ինչու՞ էիք հարձակման հրաման տալիս։ Ինչու՞ էիք այդքան զինվոր կոտորել տվել։ Իմաստը ո՞րն էր։ Լավ, այդքան սպա ու զինվոր եք զոհաբերել, հիմա ո՞նց եք կարմիր֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցույց տալիս։ Իրավու՞նք եք ուզում ձեզ համար ձեռք բերել։ Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս եք գալիս խոսում, բայց չգիտեք ինչ եք ասում։ Խոսելուց էլ իմաստ պիտի լինի»։

Նման մեկնաբանություններ և հարցադրումներ Ադրբեջանում շատ կան։ Իսկ ապրիլյան ձախողված պատերազմից հետո Ալիևին և իր վարչակազմին չհավատացող մարդկանց թիվը սնկի պես է սկսել աճել։ Չնայած այս ամենին՝ Ադրբեջանի իշխանությունները համառորեն պնդում են հասարակության համար հորինված այն սուտը, որին, ըստ ամենայնի, իրենք էլ են սկսել հավատալ։ Հակառակ դեպքում հնարավոր չէ գտնել տրամաբանական որևէ բացատրություն այն քաղաքականությանը, որով առաջնորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը։ Զ. Հասանովի, Ն. Սադիկովի, Ի. Ալիևի հիշողությունները թարմացնելու, նրանց իրականություն վերադարձնելու նոր անհրաժեշտություն է թերևս առաջացել։ Ընդսմին վերոնշյալ պարոնների, ինչու՞ չէ նաև մեր հետաքրքրասեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում շատ հետաքրքիր մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։

Ահա այն՝



Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար

գեներալ-գնդապետ Զ.Հասանովին

Հարգելի պարոն նախարար.

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆշ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:
ԱՀ բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):
2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո:
3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ
Պաշտպանության Նախարարի Առաջին Տեղակալ
գեներալ-գնդապետ Ն.Սադիկով

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի այս զեկուցագիրը, պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովի վիդեոբլոգից մեջբերված վերոնշյալ հատվածը, ինչպես նաև ադրբեջանական մամուլում և հատկապես սոցիալական ցանցերում մշտապես հանդիպող բազում գնահատականները, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում իրենց քաղաքականության արդյունավետությունը ռեալ գնահատելու լուրջ խնդիր կա։ Միմյանց չխաբելու, հարգելու, սուտը պետական քաղաքականության մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կա։ Մի բան, որից այդքան հետևողականորեն խուսափել է Ալիևի վարչակազմը և որպես արդյունք ստացել պարտվողական տրամադրություններով հասարակություն։ Ժողովուրդ, որն արդեն պահանջում է իրենից ընդունել պարտությունը։ Եվ այդ պահանջն օր օրի ավելի լսելի է դառնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարջ ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}