Երևանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկ տրվեց
Կլիմայի կանաչ հիմնադրամը այսօր հայտարարեց Հայաստանում «Շենքերի էներգա-արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի մեկնարկի մասին: Հիմնադրամի մասնակցությամբ սա աշխարհում տասներորդ, իսկ տարածաշրջանում առաջին ծրագիրն է:
«Սա նշանակում է, որ ծրագիրը մեր երկրի համար շատ լուրջ թե իրավունք, թե պարտավորություն է ըստ էության տրված ստեղծելու արդյունավետ մոդել, որը կարող է ծառայել նաև այլ երկրների համար, մյուս կողմից էլ առավել ամուր հիմք ստեծվի՝ ծրագրի ընդլայնման ու հիմնադրամից ֆինանսավորման համար»,-ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիմնադրամի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի քաղաքային տնտեսությունում ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը շենքերն են; Ջերմոցային գազերի ընդհանուր արտա¬նետումների 24 տոկոսը գոյանում է շենքերում էներգասպառման արդյունքում: Միևնույն ժամանակ շենքերում էներգախնայողության ներուժը զգալի է և դրա իրացումը հնարավոր է ապահովել ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման և գործելաձևի ներդրման միջոցով:
Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգա¬արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը միտված է նպաստելու ՋԳ արտանետումների նվազեցմանը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից: Նախատեսվում է ապահովել մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն շենքերի ջերմային մեկուսացման միջոցով:
Երևանի քաղաքապետ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ էներգաարդյունավետության բարձրացման ոլորտը արդիականացման խիստ կարիք ունի:
«Երևանում շենքերի մեծ մասը կառուցված են խորհրդային տարիներին, ունեն էներգախնայողության մեծ խնդիր: Ծրագիրը թույլ կտա բարձրացնել էներգախնայողության ցուցանիշը»,-ասաց նա:
Առայժմ հայտնի չէ, թե Երևանի որ շենքները կընդգրկվեն ծրագրում: Արեյանի խոսքով, դեռ պետք է գնահատում արվի:
«Տեխնիկական հաշվարկները պետք է անենք ճիշտ, որպեսզիծրագրում ներառենք առաջնահերթ կարիք ունեցող շենքերին»,-ասաց Արեյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ Ավան վարչական շրջանի մեկ շենքում էներգախնայողության միջոցառումներ են անցկացվել:
«Գազի ծախսի 60 տոկոս տնտեսում է ապահովել»,-ասաց Արեյանը:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ