Արա Զոհրաբյան. Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ
Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում: Առաջադրված միակ թեկնածուն պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն է:
Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանն անդրադառնալով պալատի՝ խաթարված անդորրի հնարավոր վերականգման մասին հարցին ասաց.
«1852 փաստաբան կա, բոլորն էլ բարդ մարդիկ են՝ ինձանից սկսած, բոլորս էլ ունենք մեր ամբիցիաները՝ առողջ, անառողջ: Իրականում գործ ունենք բարդ կառույցի հետ: Իմ պատասխանատու կարգավիճակն ինձ ստիպում է լինել ավելի հանդուրժող, սեփական շահերս ստորադասեմ ընդհանուրի շահերին»:
Նա նշեց, որ մոտ ապագայում համերաշխության կոչով է հանդես գալու:
«Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի այն գործընկերները, ովքեր վիրավորված են Փաստաբանների պալատից կամ ինձանից, այնպես անել, որ գան ընդհանուր շահի»,-ասաց նա:
Զոհրաբյանն ընդհանուր շահի դեմ ուղղված քայլ որակեց փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արթուր Գրիգորյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի որպես իրավաբանական անձի պետական գրանցումն առ ոչինչ համարելու նպատակով վարչական դատարան դիմելը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վարչական դատարանից ակնկալիքներ չունեմ
- Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
- Փաստաբանների պալատի նախագահը գործադուլին միանալու մտադրություն չունի
- Ռուբեն Սահակյանը փակագծերը չի բացում, Վարոսյանը չի մասնակցում
- Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
- Արա Զոհրաբյանը՝ ՓՊ նախագահի ընտրություններին կրկին մասնակցելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին