Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:
Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը:
Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչեցված մոտեցումները:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
- Ամեն ինչ անում ենք, որ բարելավենք ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում. Արտեմ Ասատրյան
- Հայաստանում ունենք ժողովրդագրական ոչ շատ բարվոք իրավիճակ. Գարիկ Հայրապետյան
- Հայաստանից տարեկան մոտ 100 հազար մարդ գնում է արտագնա աշխատանքի. Ժողովրդագիր
- ՀՀԿ-ական պատգամավոր. Հայաստանն այսօր ժողովրդագրության առումով խնդիր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին