Խորհրդարանն ավարտեց քառօրյան
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ այսօր քննարկման դրված հինգ նախագծերի քվեարկությամբ:
Առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը,
ՀՀ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը
և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կից ներկայացված փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ մուտքի արգելանքի համար ձեզ դիմողներին ուղարկեք մեզ մոտ. Եգանյանը՝ Փաշինյանին
- Հայաստանում աուդիտի գործունեությունը չունի արդյունավետություն. Բոստանջյան
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր