Աղջիկը որսացել է շենքից ընկնող երեխային
Օրերս Վորոնեժի մարզի Լիսկիի 26-ամյա բնակչուհին որսացել է երկրորդ հարկից ընկնող չորսամյա աղջնակին: Այս մասին այսօր «Ռիա»-ի թղթակցին հայտնել են մարզային ոստիկանությունից: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին:
«Ես քայլում էի փողոցի հանդիպակաց մայթով, երբ լսեցի երեխայի ճիչ: Հետո տեսա, թե ինչպես երեխան նստեց լուսամտագոգին ու կախեց ոտքերը: Միանգամից վազեցի»,-պատմել է թղթակցին Անաստասիա Տեպլյակովան:
Աղջիկը վազելով անցնել է փողոցի երթևեկային մասը և հասցրել բռնել ընկնող երեխային:
«Մենք արդեն ավտոմեքենայով անցել էինք տան կողքով, երբ հանկարծ տեսանք արագ վազող աղջկան: Հասկացանք, որ վազում է դեպի երեխան ու վերադարձանք տուն»,-պատմել են տեղի բնակիչներ Իվան ու Տատյանա Յուրինները:
Ամուսինները տարել են աղջկան ու երեխային շրջանային հիվանդանոց: Անաստասիան գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Նկատենք, որ ռուսական լրատվամիջոցները վերջերս հաճախ են գրում պատուհաններից ընկնող երեխաների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին