Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:
Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը:
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ