Տալլինում մտադիր են կանգնեցնել Դովլաթովի արձանը
Հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի արձանը կկանգնեցվի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Քաղաքային իշխանությունն արդեն հավանություն է տվել նախագծին: Գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ես ուրախ եմ, որ մեր նախաձեռնությունն աջակցություն ստացավ: Նա ապրել ու ստեղծագործել է Տալլինում: Դովլաթովի արձանի մասին խոսակցությունները վաղուց կան: Հիմա կոնկրետ քայլ է արվել»,-ասել է լրագրող, գրող Անդրեյ Խվոստովը:
Սոցիալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անտո Լիյվատը համոզմունք է հայտնել, որ ստեղծված հանձնաժողովը կընտրի ներկայացվածներից ամենահաջողված օրինակն ու ամենահարմար տեղը:
Դովլաթովն Էստոնիայում ապրել է 1972 թ. սեպտեմբերից մինչև 1975 թ. մարտը: Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսանում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։
Հետագայում աշխատանքի ընդունվեց Էստոնական ծովային նավագնացության կողմից թողարկվող «Моряк Эстонии» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոն։
Հանդիսանում էր «Вечерний Таллин» քաղաքային թերթի արտահաստիքային թղթակից։ 1972 թ. ամռանը ընդունվել է աշխատանքի «Սովետսկայա Էստոնիա» թերթի ինֆորմացիոն բաժնում։ Իր «Փոխզիջում» գրքում տեղ գտած պատմվածքներում Դովլաթովը պատմում է «Սովետսկայա Էստոնիա» թերթում որպես թղթակից աշխատած տարիների իր լրագրողական գործունեության մասին։
Պատմում է նաև թերթի խմբագրության և իր գործընկեր-լրագրողների աշխատանքի մասին։ Իսկ առաջին «Հինգ անկյուններ» ժողովածուն ոչնչացվեց Էէստի Ռաամատ հրատարակչությունում Էստոնական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի հրամանով։ Որոշ ժամանակ աշխատել է էքսկուրսավար Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում։
Հարակից հրապարակումներ`
- «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի 2017-ի վերջին
- Դովլաթովի արձանը վերջնական տեսքի բերելու համար հարկավոր է գրասեղան ու գրամեքենա
- Ապամոնտաժել են Դովլաթովի հուշարձանը
- Դովլաթովի պատվին Տալինում 399 քմ մակերեսով դիմանկար են պատրաստել
- «Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է
- «Դովլաթով» ֆիլմի ռեժիսորը հայտնել է գլխավոր դերակատարի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց