Պեսկովը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ի արգելափակման հնարավորությունը
«Ֆեյսբուքն»-ն առևտրային ընկերություն է, որը պետք է գումար աշխատի ռուսական օրենսդրությանը համապատասխան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանում սոցցանցի փակման մասին լուրերին։
«Գոյություն ունի օրենսդրություն, որը պետք է պահպանել», -ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Կրեմլում ոչ կոռեկտ են համարում Ռուսաստանում «Ֆեյսբուք»-ի աշխատանքի վնասը կամ օգուտը գնահատելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոսկոմնադզորը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) սպառնացել էր արգելափակել «Ֆեյսբուք»-ը, եթե սոցցանցը չկատարի 2018 թվականին անհատական տվյալների տեղայնացման մասին ՌԴ օրենքը: