Որոնվում են ճանապարհներ, ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել. նախարար
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ աշխատանքներ տարվում են։ Այս մասին ամփոփիչ տարեկան հաշվետվությունը ներկայացնող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման։
Առանց հանրային քննարկման որևէ նախագիծ օրենք չի կարող դառնալ»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է քննադատություններին, նա ասաց «Բուռն քննադատությունն ունի որոշ չափով անհայտ ծագումնաբանություն։ Ընդհանրապես անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է և պատրաստ է քննարկման: Իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած տարբեր գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում, հետո սկսվում է քննադատվել, ես չգիտեմ թե ինչ պետք է ես ներկայացնեմ»։
Անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծի դրույթին, որ պետական կառույցները կպատասխանեն այն հարցերին, որոնք հանրային հետաքրքրություն ներկայացնող են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հարցը, իհարկե, պետք է կարգավորվի օրենքով, իսկ ինչ ձևով պետք է կարգավորվի՝ մենք կքննարկենք ձեզ հետ միասին: Մի բան ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր որոնում է ճանապարհներ, ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել։ Լուծումները որոնվում են, ուսումնասիրում ենք միջազգային փորձը»,- հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ համակարգում ունենք բազում խնդիրներ. Դավիթ Հարությունյան
- Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան
- Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվել են շատ կարևոր քայլեր. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան