Թուրքիա է այցելել պատվիրակություն ԱՄՆ-ից
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Թուրքիա՝ քննարկելու վիզաների հետ կապված իրավիճակը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին: Հաղորդվում է, որ թուրքական կողմն առաջարկել է ԱՄՆ-ին ստեղծել համատեղ հանձնաժողով վիզային ճգնաժամը լուծելու համար:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ տեղեկություն չունի վիզաների դադարեցման ժամկետի հետ կապված:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան գործողությունների:
Հարակից հրապարակումներ`
- Թիլերսոնն ապացույցներ է պահանջել Թուրքիայից
- Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը
- Թուրքիայի դատախազությունն ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացրել
- Թուրք նախարարը հրաժարվել է հանդիպել ամերիկացի դեսպանի հետ
- ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը
- ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ