Գորիկ Հակոբյանի փեսային նոր պաշտոն են տալու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։
Թերթը նշել է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։ Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնել է հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչև չլինի նախագահի հրամանագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ