Gucci նորաձևության տունը 2018-ից ամբողջությամբ հրաժարվելու է մորթուց
Իտալական Gucci նորաձևության տունը որոշել է 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել մորթուց: Ռիա նովոստին, հղում անելով Guardian-ին, գրում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզզարին Լոնդոնի նորաձևության քոլեջում ելույթի ժամանակ հայտարարել է, որ արդեն 2018 թ. գարուն-ամառ հավաքածուում կենդանիների մորթուց պատրաստված որևէ արտադրանք չի լինելու:
Նա նշել է, որ նման որոշումն արտացոլում է «հաստատակամություն՝ բնապահպանությունը դարձնելու ընկերության անբաժանելի մաս»:
Հաղորդվում է, որ այդ հավաքածուն ներկայացվելու է բարեգործական աճուրդում: Հավաքված միջոցները լրացնելու են կենդանիների պաշտանությամբ զբաղվող կազմակերպությունների հիմնադրամները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ