Բիչախչյան. Միաժամանակյա գործողություններ կատարելու մերժումը կհամարվի իրավախախտում
Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
«Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։
Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում»,-իրազեկել է ոստիկանության վարչության պետը:
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը. Բիչախչյան
- Բիչախչյան. Վաղվանից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները
- Ելքի թույլտվություն կարելի է ստանալ սահմանային անցման կետում. Բիչախչյան
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
- Բիչախչյան. Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու համար քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության
- Բիչախչյան. Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն