ՄՃԽ փորձագետ. Նախագահների հանդիպումը հույս է ներշնչում, որ Ղարաբաղի թեման շփման գծից կտեղափոխվի բանակցային սեղան
«Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) փորձագետ Օլեսյա Վարդանյանը «Ինչպե՞ս Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության. բաղադրատոմսեր Բաքվից և Երևանից» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել Ժնևում նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանն ու գրել, որ այս հանդիպումը կարող է օգնել վերջ դնել ԼՂ հակամարտության գոտում շարունակական լարվածությունը։ Այս մասին տեղեկացնում է JAMnews պարբերականը։
«Նախագահների հանդիպումը հույս է ներշնչում, որ Ղարաբաղի թեման շփման գծից կտեղափոխվի բանակցային սեղան։ Եթե նախագահներին հաջողվի նման բան անել, ապա 2017թ հոկտեմբերի 16-ը կհամարվի շրջադարձային օր։
Երկու երկրների առաջնորդները հայտարարել են խաղաղության հանելու իրենց ցանկության մասին, սակայն երկուս էլ իրենց տեսակետներն ունեն դրան հասնելու հարցում»,-գրել է վերջինս։
«Միջազգային ճգնաժամային խմբի» փորձագետը նշում է, որ ադրբեջանական կողմի համար խաղաղություն նշանակում է՝ հողերի վերադարձ։ Վերջինս նշում է ,որ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաներից անանուն մեկը նշել է, որ Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունները ավարտվելուն պես խաղաղություն կլինի տարածաշրջանում։
Նա գրավիչ հեռանկար է առաջարկել՝ բոլոր սահմանները բաց են լինելու, հողերն ականազերծված, տները վերանորոգված և տարածաշրջանը կսկսի նորից ապրել։ Այս ամենին հասնելու համար, ըստ վերջինիս հայկական կողմը պետք է համաձայնի որոշ զիջումների գնալ։
Փորձագետը, սակայն, նշում է, որ հայկական կողմը նման քայլի չի դիմի։ Վարդանյանի հետ զրույցում Ղարաբաղում ապրող բնակչուհին հայտարարել է, որ Հայաստանի ոչ մի նախագահ չի պատրաստվում մեկ սանիտմետր հող անգամ զիջել։
«Հայկական կողմը խաղաղություն ասելով հասկանում է ուժի կիրառումից հրաժարվել։ Ղարաբաղ այցելելու ժամանակ, ես ի վիճակի չէի անգամ գտնել մի մարդու, ով կհամաձայներ տարածքներ զիջելու հարցի հետ»,-գրել է վերջինս։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից «սպանենք, ջարդենք» տոնայնությունը գուցե մի փոքր նվազի. Վիգեն Հակոբյան
- Արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերում բանակցային գործընթացներին. քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր