Ճապոնիայի կայսրը գահից կհեռանա 2019 թ. մարտին
Ճապոնիայի 83-ամյա կայսր Ակիհիտոն գահը կլքի 2019 թվականի մարտին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել երկրի կառավարությունը, որպեսզի թեթևացնի բյուրոկրատական ընթացակարգերը կապված ֆինանսական տարվա ավարտի հետ: Ճապոնիայում այն ավարտվում է մարտի 31-ին, և արդեն ապրիլի 1-ին գահն կբարձրանա թագաժառանգ Նարուհիտոն:
Օրենքը, որը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ է տալիս կայսրին հրաժարվել գահից, ընդունվել է այս տարվա ամռանը: Այն ընդունված է երեք տարի ժամկետով և նախատեսված է միայն գործող կայսեր համար:
Ակիհիտոն դեռ 2016 թվականի օգոստոսին դիմել էր իր ժողովրդին՝ ցանկություն հայտնելով հեռանալ գահից տարիքի և առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Ճապոնացիները հարգանքով են ընդունել իրենց հարգարժան միապետի ցանկությանը, այդ իսկ պատճառով նրա համար արվել է բացառություն և ընդունվել հատուկ օրենք:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո-Հանոյ. Ճապոնիայի ու Վիետնամի թշվառություններն ու պերճանքը. Պաշտոնականից դուրս` հասարակ աչքով
- Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների