Աշոտյանը միջազգային անհամադրելիության մասին
«Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, այն համադրման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ երկիրը զարգացնելու համար»,- հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացին։
Նրա խոսքով՝ պետք է կարևորել ԵՄ հետ հարաբերությունները՝ որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական լրջագույն գործոնի հետ։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, այն ամբողջությամբ բխում է մեր ներքին օրակարգից և Սահմանադրությամբ նախատեսված այն գործառույթներից, որոնք պետք է իրականացնի ՀՀ-ն։ Հայաստանն իր գործն արել է և ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները, հիմա եվրոպացի գործընկերների տնային աշխատանքները կատարելու հերթն է»,- ասաց Աշոտյանը։
Պատգամավորն ակնկալում է, որ ստորագրումից հետո ԵՄ-ի կողմից կիրառվող տնտեսական բանաձևը՝ «ավելին ավելիի դիմաց», կկիրառվի նաև քաղաքական առումով Հայաստանի հանդեպ։
Նա տեղեկացրեց նաև, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գործընկեր հանձնաժողովների հետ խորհրդարանական լսումներ է նախատեսում իրականացնել դեկտեմբերին, որին ներկա են լինելու Եվրախորհրդարանի համապատասխան պատվիրակության ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Թանդիլյանը կոչ է անում աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին
- Ասոցացման համաձայնագրի նոր խնդիրները՝ բացի «կամ-կամ»-ից
- Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Հայտարարություն՝ ԵՄ-ՀՀ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
- Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Վ.Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին