Թրամփը New Yorker-ի շապիկին է հայտնվել ծաղրածուի կերպարով
New Yorker ամսագիրն իր շապիկին տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ անտառներից փախչող «վտանգավոր ծաղրածուի» կերպարով։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս ծաղրանկարով համարը վաճառքի կհանվի հոկտեմբեր ամսվա վերջին, Հելոուինից օր առաջ: Նկարի հեղինակը Կարթեր Գուդրիչն է։ Նա նախագահի նկարն անվանել է «ազգային մղձավանջ»։
Նկարչի խոսքով՝ ինքը դեռ ցնցված է այնպես, ինչպես մեկ տարի առաջ, պետության նոր ղեկավարի ընտրությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց