2016 թ-ին վնասակար նյութերի արտանետումները կազմել են 276.7 հազար տոննա, որի 52.4%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին
2016 թվականին մթնոլորտային արտանետումները կազմել են 276.7 հազար տոննա, որի 52.4%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 47.6%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին: Այս մասին տեղե¬կանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Ինչ վերաբերում է արտանետման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետմանը մթնոլորտ, ապա դրանց քանակը կազմել է 131.8 հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 568, որոնց 60.5%-ն ունե ցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ:
Ըստ ԱՎԾ-ի՝ արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 199.1 հազ. տ, որի 33.8%-ը որսվել է, մնացած 66.2%-ը` արտանետվել մթնոլորտ: Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 44.1 կգ, մեկ քառ. կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)` 4.6 տ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 29.4%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը (38.7 հազ. տ), 1.7%-ը` ածխածնի օքսիդը (2.3 հազ. տ), 1.1%-ը` ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդի/` (1.5 հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 24.9 տ:
Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 4 199.7 տ, որի 3.2%-ը (133.9 տ) բաժին է ընկել օրգանական փոշուն: Ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 580.8 տ:
ԱՎԾ-ից նաև տեղեկանում ենք, որ ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2016թ. կազմել է 144.9 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 105.5 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.0 հազ. տ կամ 16.6%, ազոտի օքսիդները` 14.8 հազ. տ կամ 10.2%:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ