Ժամանակավոր դադարեցվել է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ քննիչը նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որոշումը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Քննչականից միջնորդագիր Լոռու մարզպետին
- Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին
- 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները
- Վանաձորի ծննդատանը կնոջ մահվան դեպքի կապակցությամբ նոր փորձաքննություն է նշանակվել
- Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին