ՌԴ պետդումայի նախագահը խղճով չքվեարկողներին կոչ է արել լքել խորհրդարանը
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհուրդ է տվել Ստորին պալատը լքել այն պատգամավորներին, ովքեր օրենքի նախագծերի համար խղճով չեն քվեարկում: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը: Այս կերպ Վոլոդինն արձագանքել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Իվանովի քննադատությանը, թե իրենք անգամ խղճով քվեարկել չեն կարող, որովհետև սկսում են ամենուր ասել՝ ինչու չես սեղմել կոճակը:
«Ուրեմն էլ ինչի համար է խորհրդարանը: Եթե դուք իսկապես ուզում եք, որ ընտրողներն ավելի լավ ապրեն, եկեք անենք այնպես, ինչպես անում են նորմալ խորհրդարաններում՝ քվեարկենք խղճով, և այդ ժամանակ իմաստ կունենա գործընկերներիդ քո ներկայացրած նախագծի իրավացիությունն ապացուցելը: Իսկ երբ ասում եք՝ եկեք խոսենք ինչ-որ թեմայով, ես չեմ ուզում դա քննարկել»,- ասել էր նա:
Իվանովի խոսքին Վոլոդինն արձագանքել է, թե՝ հարցն այն է՝ ով է, որ խղճով չի քվեարկում, արդյոք դա հենց ինքը՝ Իվանովն է: Պետդումայի նախագահը գործընկերներին հորդորել է՝ եթե կարծում են, որ խղճով չեն քվեարկում, ուրեմն իզուր են ընտրված, նրանք Պետդումայում անելիք չունեն, ուստի եթե կան ներքին հիասթափություններ ու մտատանջանքներ, պետք է կտրուկ որոշում կայացնեն: «Այստեղ նման մարդիկ չկան, իսկ եթե ինչ-որ մեկն այդպիսին է, սխալ է վարվում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ