Վրաստանում հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է Ահմեդ Չաթաևը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չաթաևը: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, սպանվել են նաև նրա թիկնապահները:
Երկու տարի առաջ նա վրացական իշխանություններին սպառնալիքներով լի ձայնագրություն է ուղարկել՝ պահանջելով ազատ արձակել Ջոկոլա գյուղի նախկին իմամին, ով 2015-ին ազատազրկվել էր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով:
Ձայնագրությունն ուղարկվել էր Թուրքիայից, սպառնալիքներ են եղել նաև Վրաստան այցելող զբոսաշրջիկներին:
Հենց այդ տարվա մարտ ամսին սկսկեցին տեղեկություններ տարածվել, որ Չաթաևը Սիրիայում ղեկավարում է ահաբեկչական ստորաբաժանում: Այդ խմբում ընդգրկված են եղել հիմնականում չեչեններ, ինչպես նաև Վրաստանից ու Դաղստանից եկածներ:
Չաթաևն ընդգրկվել է ԱՄՆ-ի կողմից կազմած ահաբեկիչների ցուցակում: Նա ընդգրկվել է նաև ԵՄ սև ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինը մահացել է
- Թբիլիսիում 15 ժամից ավելի շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան