Հայաստան հիբրիդացված անասունների միս է ներմուծվում. ֆերմեր
Վերջին երկու տարում ՀՀ ֆերմերային տնտեսությունները քաոսային, ծանր իրավիճակում են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ֆերմեր Տիգրան Եղոյանը:
«Դիմել ենք դրամաշնորհներ ստացող բազմաթիվ բնապահպանների: Որևէ աջակցություն, սակայն, չի եղել: Եղեգիս գետը, որը 36 կմ երկարություն ունի և անցնում է 12 գյուղերով, դարձել է առվակ: Իսկ գյուղացիները ժամանակին այդ գետի ջրերով էին իրենց հողերը ոռոգում: Սևանի ջրերը գողանում են, գյուղացին զրկված է իր փոքր հողակտորները ջրելու իրավունքից: Վայոց ձորի գյուղատնտեսական աշխատանքներին մեծապես վնասում է նաև Ամուլսարի հանքը: Բնապահպանության նախարարությունը չի գործում, նա մասնակից է այս հանցագործություններին»,- ասաց ֆերմերը:
Տիգրան Եղոյանը տեղեկացրեց, որ ֆերմերային տնտեսությունների վիճակը ներկայացնող նամակ են հղել ՀՀ գյուղատնտեսության նախարարին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել:
Անդրադառնալով անասնապահության ոլորտի խնդիրներին՝ ֆերմերը հայտարարեց, որ վտանգված է հատկապես մանր եղջերավոր անասունների գոյությունը: Մայրական կազմի՝ Իրան արտահանելուց հետո հայկական ցեղատեսակները ընդհուպ կարող են վերանալ:
«Փոխարենը Ամանորին ընդառաջ Հայաստան է ներմուծվում հիբրիդացված անասունների միս: Մսի շուկան ողողված է կեղծ մսամթերքով: Ներմուծված ոչխարի միսը վաճառվում է տեղական մսի հետ խառնված: Իսկ հիբրիդացված մսամթերքը մարդու օրգանիզմի վրա կարող է անգամ քաղցկեղածին ազդեցություն ունենալ»,- ամփոփեց Տիգրան Եղոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց