Փնտրվում է երևանյան ռեստորաններից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրել է Երևան քաղաքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի դռան ապակին, մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել երկու դյուրակիր համակարգիչ, հսկիչ դրամարկղային մեքենա, հեծանիվ, երաժշտական ուժեղացուցիչ և տարբեր տեսակի սննդամթերք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են ռեստորանային համալիրի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սև բաճկոնով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին՝ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ նրանք, ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ