Ուկրաինան որոշել է ամրապնդել անվտանգության միջոցառումները Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինայի ոստիկանությունը Ղրիմի հետ սահմանին կուժեղացնի անվտանգության միջոցները։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնեցկի շրջանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտարարել է, որ նոր անվտանգության համակարգը նման կլինի Դոնբասում հակամարտության շրջանում գործող համակարգին։
«Մենք պետք է աշխատենք ահաբեկիչներին և հանցագործության նպատակով Ուկրաինայի տարածք մուտք գործած այլ անձանց հայտնաբերելու համար», - ասել է Աբրոսկինը:
Նշվում է, որ սահմանի անվտանգության համակարգ մշակելու և իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց