Նոր Զելանդիայում հրաբուխը մարդու իրավունքներ է ստացել
Նոր Զելանդիայի Տարանակի հրաբուխը մարդու իրավունքներ է ստացել՝ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նոր Զելանդիայի կառավարությունը հուշագիր է ստորագրել Մաորի ութ ցեղերի հետ, համաձայն այդ հուշագրի՝ Տարանակի սարը ֆորմալ առումով ճանաչվել է իրավաբանական անձ՝ իր իրավունքներով հանդերձ, որոնք համարժեք են մարդու իրավունքներին: Այժմ, Տարանակիին հասցված վնասը կհավասարեցվի Մաորի ցեղին հասցված վնասին:
Փաստաթուղթը անհրաժեշտ է ոչ միայն սարերի ու ցեղերի միջև պատմական ու տարածքային կապն ընդգծելու համար, այլև առաջին հերթին բնության մասնիկի պաշտպանության համար: Տարանակին զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության է արժանանում: Տեղի իշխանությունների կարծիքով՝ նրա նոր կարգավիճակը կդառնա հրաբուխը պահպանելու առավել արդյունավետ միջոց: Տ
արանակին քնած հրաբուխ է, որի վերջին ժայթքումը գրանցվել է 1775 թվին:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ