Մեծ Բրիտանիա 2017 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել
Մեծ Բրիտանիայում 2018 թվականին զբոսաշրջիկների թիվն առաջին անգամ կգերազանցի 40 միլիոնը, իսկ նրանց ծախսերը կհասնեն ռեկորդային 27 մլրդ ֆունտ ստերլինգի ( 36 մլրդ դոլար): Այս կանխատեսումն արել է VisitBritain գործակալությունը, գրում է Ինտերֆաքսը:
Աղբյուրի համաձայն՝ Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկների այցերի մեծ թիվը կապված է Լոնդոնի ԵՄ-ից հեռանալու որոշմամբ, ինչի հետևանքով ֆունտ ստերլինգը կտրուկ կթուլանա ԱՄՆ դոլարի և եվրոյի համեմատ:
Նշվում է նաև, որ 2017 թ-ին զբոսաշրջիկների հոսքը Մեծ Բրիտանիա ռեկորդային է եղել. մեկ տարում երկիր է այցելել 39,9 մլն զբոսաշրջիկ: Ըստ VisitBritain-ի՝ 2018 թ-ին տուրիստների հոսքը կավելանա 4,4%-ով և կհասնի 41,7 մլն-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց