Իսրայելը Լացի պատի հարևանությամբ գտնվող երկաթուղային կայարանը կանվանակոչի Թրամփի անունով
Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային երթևեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանության է արժանացրել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Եդիոտ ահրոնոտ» թերթին:
Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով, ով դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:
«Լացի պատը ամենասրբազան վայրն է հրեաների համար, և ես որոշել եմ դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման», - հայտարարել է Կացը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը գոհ է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումից
- Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք
- Էրդողանը Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումից հետո կանխատեսել է մահմեդականների ապագան
- Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
- Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին