Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանը կբացվի այս տարվա ամռանը
2018-ին նոր թանգարաններ կունենանք: Հայտնում են մշակույթի նախարարությունից ու մանրամասնում, որ Սայաթ Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Ալավերդու քաղաքապետը տարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Գործընթացն ակտիվացնելու հանձնարարականը նախարարության՝ համապատասխան վարչությանն էր հասցեագրված:
Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:
«Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք(շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,-այսօրվա թռուցկաժողովում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականին Panorama.am-ի հետ զրույցում շակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասել էր. «Ցավոք սրտի, այս պահին նման թանգարանի համար առանձին շենք չունենք»:
Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծեք, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում: Թանգարանը կբացվի ամռանը, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին:
2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա նոր՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանով: Նախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքային հանձնարարականները ևս համապատասխան վարչությանն էին հասցեագրված:
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Զաքարյանը համաշխարհային մեծություն էր՝ շատ համեստ իր կեցվածքով. Արամ Սաթյան
- Հաղպատում Սայաթ Նովայի թանգարան կկառուցվի
- Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
- Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
- Ոգեկոչման արարողություն` Լուսինե Զաքարյանի «դեռ փակ բնակարանի լուսամուտների տակ»
- Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին