Առյուծ Մհերը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Երզնկյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում Մհերի հորը` Արամայիս Երզնկյանին զոհված որդու հետմահու շնորհված պետական բարձր պարգևը հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մհեր Երզնկյանին հայրն է կնքել «Առյուծ Մհեր» անունով, երկուսուկես ամիս ծառայած որդին, ով զենքին դեռ լավ չէր էլ տիրապետում, մթության մեջ կռիվ է տվել, զինակիցների կյանքը փրկել:
2016-ի ապրիլից մինչև 2017 թվականի մայիսի վերջը հայրը ճշմարտություն էր փնտրում, իսկ հետո՝ արդարություն: Այսօր այն կայացավ, ափսոս՝ հետմահու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց