Քրմոյան. Ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում առաջնայինն անտարբերության վերացումն է
Ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում ամենաառաջնայինն անտարբերության տարրի վերացումն է հասարակության շրջանում: Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա մասնակցությամբ այսօր մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման և ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը:
«Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ արտաքին գովազդի և սոցիալական հոլովակների տեսքով, որում ներգրավված կլինեն մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում հանրության կողմից սիրված և ընդունված անձինք»,-ասել է Ս. Քրմոյանը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկումները կազմակերպվել էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետևանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը և այլ հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Ազդարարման համակարգի մասին» օրենքները
- Ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ
- Հոկտանյան. Շատերը միտումնավոր են «Ազդարարման համակարգի» մասին օրենքը «գործ տվողի» մակարդակի իջեցնում. «Փաստ»
- ՀՅԴ-ական պատգամավորն ազդարարման համակարգը համարում է «գործ տալու» ինստիտուտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին