Բասկետբոլի Ա լիգա. «Ուրարտուի» հերթական հաղթանակը
Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 86-63 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Էդգար Բաբայանը («Ուրարտու»): Նա վաստակել է 20 միավոր:
Հանգստյան օրերին կկայանան 12-րդ տուրի խաղերը: «Արթիկը» տանը կընդունի «Շիրակին», ՖԻՄԱ-ն կխաղա «Գրանդ Սպորտի» հետ, առաջատար «Ուրարտուն» կհյուընկալվի «Արցախին»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ