ՌԴ պատգամավորը պատասխանել է Լենինի հուղարկավորության մասին հարցին
Վլադիմիր Լենինի աճյունի հուղարկավորության մասին որոշում կընդունվի, սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստ կլինեն, ասել է Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ես կարծում եմ՝ նախևառաջ պետք է հաշվի առնել հանրության կարծիքը: Մարդիկ պատրաստ են, թե ոչ: Վստահ եմ՝ Վլադիմիր Պուտինը տեղեկություն ունի՝ պատրաստ են մարդիկ, թե պատրաստ չեն: Եվ երբևէ նոր որոշում կընդունվի: Ե՞րբ դա կլինի: Երբ մարդիկ պատրաստ լինեն»,- ասել է Պոկլոնսկայան:
Նշենք, որ հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 60 տոկոսը կողմ է Լենինի աճյունը հուղարկավորելուն:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, ոչ էլ մենք ենք Երևանից՝ թաղելու Լենինին. վերլուծաբան
- Կրեմլն արձագանքել է Լենինի մարմինը թաղելու կոչերին
- Լենինի դամբարանը հրաժարվել է տարհանումից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը