Պետական դավաճանության համար Ուկրաինայում ռուս զինծառայողների են դատապարտել
Երկու ռուս զինծառայողի Ուկրաինյում մեղավոր են ճանաչել պետակա դավաճանության և դասալքության հոդվածներով։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին» փաստաբան Վալենտին Ռիբինի տված հարցազրույցը։
Վերջինիս խոսքով, զինծառայողներից Մաքսիմ Օդինցովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Մյուս զինծառայողը՝ Ալեքսանդր Բարանովը, ազատազրկվել է 13 տարով։ Ռիբինը նշել է, որ պաշտպանությունը քննարկում է բողոքարկման հնարավորությունը։
Օդինցովը և Բարանովը ուկրաինական բանակի նախկին զինծառայողներ են, որոնք Ղրիմի՝ 2014 թվականին Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ծառայության են անցել ռուսական զինված ուժերում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան