Բեռլինի Հողային դատարանի որոշմամբ՝ ֆեյսբուքը կարգավորումները պետք է փոխի
Բեռլինի Հողային դատարանի որոշմամբ՝ Ֆեյսբուքը պետք է փոխի որոշ կարգավորումներ՝ կապված տեղեկությունների պաշտպանվածության ու օգտատիրական պայմանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Ըստ դատական որոշման՝ Ֆեյսբուքը թաքցնում է իր՝ Տեղեկատվական անվտանգության օրենքին չհամապատասխանող կարգավորումները անձնական տվյալների հատվածում՝ այդ մասին չտեղեկացնելով գրանցման ժամանակ: Ֆեյսբուքից դատարանը պահանջել է կատարել հինգ պահանջները, որոնք ներկայացրել են հայցատուները: Խոսքը օգտատիրոջ գտնվելու վայրի ավտոմատ նշման, նրա էջում ժամանակագրության հասանելիության, սոցցանցում օգտատիրոջ էջը փնտրելու որոշ պարամետրերի մասին է:
Դատարանը նաև ութ լրացուցիչ դիտողություններ է արել Ֆեյսբուքի օգտատիրական պայմանների վերաբերյալ, որոնք նույնպես պետք է ուղղվեն: Խոսքը Ֆեյսբուքի կողմից օգտատիրոջ անձնական տվյալները կոմերցիոն, հովանավորչական կամ նմանատի այլ նպատակներով փոխանցելու մասին է, որի դեպքում դարձյալ օգտատիրոջ համաձայնությունը չկա:
Բեռլինի դատարանը, սակայն, մերժել է սոցկայքի դեմ ներկայացված հայցում նշված մի կետ՝ այն մասին, որ Ֆեյսբուքը ապօրինաբար իր ծառայություններն անվճար է համարում՝ այն հիմքով, որ օգտատերերը ծառայությունների համար գումար չեն վճարում, բայց փաստորեն սոցկայքի օգտագործմանն են տրամադրում իրենց անձնական տվյալները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ