Էրդողանի և Ալիևի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները և փաստել, որ դրանք օրեցօր զարգանում ու սերտանում են:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության արդյունքում ակնհայտ է դառնում, որ նա գրեթե չունի հարևան, որի հետ չունի խնդիրներ:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը՝ կապված ԵՄ անդամ երկրներ Հունաստանի և Կիպրոսի հետ: Այն, մասնավորապես, առնչվում է Կիպրոս կղզում հունական կողմի նավթի և գազի հորատման ու արտահանման հետ:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սա Թուրքիայի կողմից իրականացվող բացահայտ օկուպացիա է, և նույն քաղաքականությունն այս տարածաշրջանում իրականացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-հունական փոխայցերի ակտիվացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ