Հասարակություն 20:30 15/02/2018 Հայաստան

Միգրանտ և փախստական երեխաները վտանգի առջև՝ վիճակագրությունում առկա բացերի պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ

Փախստականների, ապաստարան փնտրողների, միգրանտների և ժամանակավոր տարհանված բնակչության վերաբերյալ հավաքագրված վիճակագրության մեջ առկա բացերը վտանգի տակ են դնում տեղաշարժման մեջ գտնվող միլիոնավոր երեխաների կյանքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱՓԳՀ-ն, ՄՄԿ-ն, Եվրոստատը և ՏՀԶԿ-ն:

«Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը ցույց է տալիս, թե որքան կարևոր է վիճակագրությունը՝ համաշխարհային միգարցիայի միտումները հասկանալու և երեխաների նման խոցելի խմբերին աջակցության քաղաքականություն մշակելու հարցում:

«Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը հաստատում է վիճակագրության հասանելության, վստահելիության, արդիականության և մատչելիության մեջ բացերի առկայությունն ու փաստեր ներկայացնում՝ հասկանալու, թե ինչպես են միգրացիան և ստիպողական տարհանումը ազդում երեխաների և նրանց ընտանիքների վրա:

Օրինակ՝
-Փախստականների միայն 56 տոկոսն են գրանցված ՄԱՓԳՀ-ի շտեմարանում:
-Բնակչության տարհանում առաջացրած հակամարտությունների մեջ գտնվող երկրների միայն 20 տոկոսն է բնակչության վիճակագրությունը տարիքային տարբերակմամբ հավաքագրում:
-Երկրների և տարածքների մոտ ¼-ը, այդ թվում՝ Աֆրիկայի 43 երկրներն ու տարածքները, միգրանտների՝ տարիքային տարբերակված վիճակագրություն չի հավաքագրել:
-Միգրանտների և տարհանված երեխաների մասին տեղեկատվության պակասը տուժած երեխաներին զրկում է անհրաժեշտ պաշտպանությունից և ծառայություններից:

«Տեղեկատվական բացերը հիմնովին թուլացնում են երեխաներին օգնելու մեր կարողությունը։ Միգրանտ երեխաները՝ հատկապես միայնակ ճամփորդողները, շատ ավելի խոցելի են: Մենք չենք կարող պաշտպանել այդ երեխաներին, նրանց տրամադրել կենսաապահովման ծառայություններ թե՛ ճանապարհին, թե՛ դրա վերջնանպատակ երկրում, եթե մենք չգիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են և ինչի կարիք ունեն: Մենք կոչ ենք անում անդամ երկրներին այս բացերը լրացնել ճիշտ տարբերակված վստահելի տվյալներով և բարելավել համագործակցությունը՝ ստացված տվյալների համադրելիության ու հասանելիության համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեկավար Լորանս Չենդին։

Աղբյուրը գրում է, որ շատ երկրների առկա վիճակագրությունում տվյալներ չկան միգրանտների՝ նրանց տարիքի, սեռի, ծննդյան երկրի մասին և կամ այն մասին, թե երեխաները ճանապարհ են ընկել ծնողների հետ, թե՝ միայնակ: Տարիքային տարբերակման և տվյալների հավաքագրման անհամադրելիությունը մեծ խնդիր է առաջացնում վիճակագրության ամբողջականացման համար:

2016 թ.-ին աշխարհում ավելի քան 12 միլիոն երեխա ապրում է որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Ավելին, 23 միլիոն երեխա ապրում է ժամանակավոր կացարաններում՝ 16 միլիոն երեխան հակամարտությունների և 7 միլիոնը՝ բնական աղետների պատճառով: Մինչեռ իրենց տներից տարհանված երեխաների իրական քանակն անհայտ է և գնահատվածից նշանակելիորեն ավելի է վիճակագրությունում առկա բացերի և տվյալների անհամադրելիության պատճառով:

«Վստահելի տվյալների բացակայության պատճառով տեղաշարժման մեջ գտնվող երեխաներին սպառնացող ռիսկերն ու այն ամենն, ինչ կարող է նրանց խոցելի դարձնել, շարունակում են չբացահայտված ու չլուծված մնալ: Որոշ դեպքերում սահմանները հատող երեխաները կարող են անկանոն կերպով կալանավորվել մեծահասակների հետ կամ հնարավորություն չունենալ օգտվել իրենց առողջ զարգացման համար անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ կրթությունից և առողջապահությունից: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում դպրոց չհաճախող փախստական և միգրանտ երեխաների թիվն անհայտ է՝ հաշվարկված չլինելու պատճառով:

Տվյալների ավելի լավ հավաքագրումն ու վերլուծությունը այս պահին մշակման փուլում գտնվող Անվտանգ , կանոնավոր և պարբերական միգրացիայի համաձայնագրի, ինչպես նաև Փախստականների համաշխարհային համաձայնագրի կարևորագույն մասն են կազմում, որ ընդունվելու է 2018թ.-ին: Թեև տվյալների հավաքագրումը բարելավելու համար շարունակաբար ջանքեր են գործադրում թե՛ տեղական և համաշխարհային մակարդակներում, ավելի՛ն պետք է արվի: Մինչ անդամ երկրները աշխատում են այս երկու համաձայնագրերը վերջնականացնելու ուղղությամբ, ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները կոչ են անում նրանց լրացնել փաստերի հավաքագրման բացերն ու ներառել երեխաների իրավունքները, պաշտպանությունն ու բարեկեցությունը որպես կենտրոնական հանձնառություններ փաստաթղթերի վերջնական տարբերակներում: Եթե այս բացերը չլրացվեն, անհնար կլինի իրագործել և մշտադիտարկել համաձայնագրերի իրականացումն ու տեղաշարժման մեջ գտնվոզ երեխաների վրա դրա ազդեցությունը»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}