Սահմանամերձ Տավուշում ամենաքիչն են ամուսնալուծվում
Հայաստանում 2014 թվականի առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ռեկորդային թվից հետո այն ժամանակ կառավարության ղեկավարը հանձնարարեց ուսումնասիրել պատճառները:
2015-ին դրանց թիվը նվազեց, սակայն ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, նվազումը կարճաժամկետ էր: 2015-2017 թվականների ընթացքում դրանց թիվն ավելացել է:
Panorama.am-ին՝ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, հանրապետությունում 2017թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնություն ների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 259 դեպք, 2016թ-ին այդ թիվը 224 էր:
Եթե 2012-2014 թվականների ընթացքում 1000 ամուսնությունից 224-ն ավարտվում էր ամուսնալուծությամբ, ապա 2015-2017թվականների ընացքում այդ թիվը հասել է 229-ի:
Ամուսնալուծությունների առավել բարձր թվով առաջատար շարունակում է մնալ Լոռին: Վերջին երկու տարիների ընթացքում այս մարզում 1000 ամուսնությունից 452-ն ավարտվել է ամուսնալուծությամբ, 2012-2014 թվականներին այդ թիվը 364 էր:
Կտրուկ ավելացել է ամուսնալուծությունների թիվը Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արմավիրում, Սյունիքում:
Ուշագրավ է, որ հանրապետությունում առավել քիչ ամուսնալուծվում են սահմանամերձ Տավուշում ու Վայոց Ձորում: Ըստ պաշտոնական վիճակագրության, երկու մարզում էլ ամուսնալուծությունների թիվը տարեցտարի նվազում է:
Եթե 2012-2014 թվականներին Տավուշում 1000 ամուսնության հաշվով 147 ամուսնալուծություն էր գրանցվում, 2015-2017 թվականներին այդ թիվը նվազել է՝ հասնելով 130-ի, Վայոց Ձորում 2012-2014-ին գրանցվել է 190 ամուսնալուծություն, իսկ 2015-2017-ին՝ 141:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ի. սոցիոլոգ
- Վերջին տարիներին նվազել են թե ամուսնությունները, թե ամուսնալուծությունները. Կույումջյան
- Հայաստանցի կանայք ավելի հակված են մնալ ամուսնալուծված
- Վերջին տարիներին կտրուկ նվազել են ամուսնությունները, ավելացել ամուսնալուծությունները. Պատգամավոր
- Միգրացիոն գործընթացները՝ Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճի պատճառ
- Սոցնախ. 2015-ին ամուսնալուծությունների թիվը նվազել է
- Ամենից շատ ամուսնանում են Վայոց ձորում, ամուսնալուծվում Լոռիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան